вторник, 28 октября 2014 г.

Սպորտային հաջողություններ

ՀՀ Ազգային ժողովի աթլետիկական բազմամարտի գծով փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությանը մասնակցեց ԼՂՀ ԱԺ փոխանցիկ գավաթի խաղարկությանը երրորդ անգամ անընդմեջ հաղթող ճանաչված և փոխանցիկ գավաթը մշտապես ստացած  Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Արմենակ Խամփերյանցի անվան միջնակարգ դպրոցի թիմը: Թիմի մարզիչն է Ռոբերտ Արզումանյանը: Առաջնության արդյունքներով Մեծ Թաղերի 6-րդ դասարանցիների թիմը գրավել է 2-րդ տեղը` ստանալով պատվոգիր: Անհատական բարձր ցուցանիշներ են արձանագրել Վարսիկ Խալափյանը/ 5 -րդ դաս./ և Գրիգորի Չոփչիյանը/ 6-րդ դաս./:Նրանք զբաղեցրել են առաջին տեղեր և արժանացել գավաթի:

Комментариев нет:

Отправить комментарий