вторник, 28 октября 2014 г.


ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է` ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին:
<<Հադրութի շրջանային բուժմիավորում>> ՓԲԸ-ում ակնաբույժի խիստ կարիք կա: Հիվանդանոցում պարբերաբար կազմակերպվում են <<Բաց դռների օրեր>>, սակայն առավել ցանկալի է համապատասխան մասնագետ ունենալը:
Թե ինչ մեծ պարգև է տեսողույունը յուրաքանչյուրիս համար, գիտակցում ենք միայն այն կորցնելուց հետո:Այդ իսկ պատճառով պետք է հետևել սեփական առողջությանը, կանխարգելել զարգացող հիվանդությունները և պահպանել տեսողությունը:
(Ամբողջական հոդվածը թերթի հոկտեմբերի 17-ի թիվ 19 համարի 2-րդ էջում)
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

Սպորտային հաջողություններ

ՀՀ Ազգային ժողովի աթլետիկական բազմամարտի գծով փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությանը մասնակցեց ԼՂՀ ԱԺ փոխանցիկ գավաթի խաղարկությանը երրորդ անգամ անընդմեջ հաղթող ճանաչված և փոխանցիկ գավաթը մշտապես ստացած  Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Արմենակ Խամփերյանցի անվան միջնակարգ դպրոցի թիմը: Թիմի մարզիչն է Ռոբերտ Արզումանյանը: Առաջնության արդյունքներով Մեծ Թաղերի 6-րդ դասարանցիների թիմը գրավել է 2-րդ տեղը` ստանալով պատվոգիր: Անհատական բարձր ցուցանիշներ են արձանագրել Վարսիկ Խալափյանը/ 5 -րդ դաս./ և Գրիգորի Չոփչիյանը/ 6-րդ դաս./:Նրանք զբաղեցրել են առաջին տեղեր և արժանացել գավաթի:

понедельник, 27 октября 2014 г.